Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ «տեղեկատվության նախարար» Օմեր Յետեկին: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Գործակալության տվյալների համաձայն՝ Յետեկը պատասխանատու էր խմբավորման վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներում ԻՊ-ի գործունեության լուսաբանման համար: Նա նաև կասկածվում է Թուրքիայի տարածքում մի քանի ահաբեկչական գործողոթյուններում ներգրավված լինելու համար:
Դրանից բացի, անվտանգության վարչության՝ հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի բաժինը պարզել է, որ ձերբակալության պահին Յետեկը շարունակել է համագործակցել «Իսլամական պետության» հետ ու մասնակցել գրոհայինների նոր հարձակումները նախապատրաստելուն:
Հեղինակ -
Edgar Barsegyan