Թուրքիայում ձերբակալված Բեսիկ Խարձիանիի սպանության գործով դատապարտված անձի վերաբերյալ մի քանի նոր մանրամասներ են հայտնի դարձել

17:48, 18.07.2024

2015 թվականին Բեսիկ Խարձիանիի սպանության գործով վրացական դատարանի կողմից հեռակա ազատազրկման դատապարտված անձը մի քանի անգամ փոխել է իր անունն ու ազգանունը։

Բեսիկ Խարձիանիի սպանության համար դատված անձը Թուրքիայում ձերբակալվելիս փոխել է ազգանունը. Վրաստանի Առաջին ալիքի տեղեկություններով՝ ձերբակալման պահին նրա ազգանունը Էմիլ Ալիև է եղել։

Մինչ այդ Խարձիանի սպանության համար դատված անձը հաշվառված էր երկու տարբեր անուններով ու ազգանուններով։

Թուրքիայում ձերբակալվածին Վրաստանում դատում են Ֆարիդ Գուրբանովի անունով և ազգանունով, թեև Բեսիկ Խարձիանիի սպանության ժամանակ նրա անունը Ալեքսանդր Դամետով էր։

Վրաստանի դատարանը Բեսիկ Խարձիանիի սպանության համար Օլեգ Դոևի հետ միասին 2015 թվականին հեռակա դատապարտել է 19 տարվա ազատազրկման։

Գլխավոր դատախազ Գիորգի Գաբիթաշվիլին, ում այսօր խորհրդարանը հաստատել է այս պաշտոնը, ասել է, որ դատախազության միջնորդության հիման վրա Բեսիկ Խարձիանիի սպանության համար դատապարտված մեկ անձ կալանավորվել է Թուրքիայի Հանրապետությունում։ Գաբիտաշվիլիի խոսքով՝ հանցագործության հեղինակը, ով մեղադրվում է խմբակային, պատվիրված սպանություն կատարելու մեջ, ձերբակալվել է։ Գլխավոր դատախազի պարզաբանմամբ՝ արտահանձնման ընթացակարգերը շարունակվում են։

Նմանատիպ