Թուրքիայում բնակարաններ կողոպտելու մեղադրանքով ձերբակալել են Վրաստանի ութ քաղաքացու
Թուրքիայում բնակարաններ կողոպտելու մեղադրանքով ձերբակալել են Վրաստանի ութ քաղաքացու: Ինչպես հաղորդում է թուրքական մամուլը, հատուկ գործողության արդյունքում, որը Անկարայում ոստիկանները միաժամանակ անց են կացրել մի քանի հասցեում, ձերբակալվել է Վրաստանի ութ քաղաքացի, նրանցից չորսը մեղադրվում են բնակարաններ կողոպտելու մեջ:
Առգրավվել է գողացած 5 հազար լիրա և 50 հազար լիրա արժողությամբ ապրանք, այդ թվում բջջային հեռախոսներ, զարդեր և այլ թանկարժեք իրեր:
Հետաքննության տվյալներով, հանցագործները հաճախ փոխում էին իրենց արտաքին տեսքը և օգտվում էին կեղծ փաստաթղթերով:
Այս պահին ձերբակալվածները գտնվում են բանտում, նրանց սպառնում է մինչև չորս տարով ազատազրկում: