Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 21-ը
Թուրքիայում ավտոբուս է շրջվել, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 21-ը։
Դեպքը տեղի է ունեցել երկրի արևմտյան մասում՝ Աֆյոնքարահիսար նահանգի Թաթարլի քաղաքում։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել։