Թուրքիայում ակադեմիկոսները ցույց են անցկացրել՝ ի աջակցություն պաղեստինցիների
Թուրքիայում ակադեմիկոսները ցույց են անցկացրել՝ ի աջակցություն պաղեստինցիների

Թուրքիայում ակադեմիկոսները ցույց են անցկացրել՝ ի աջակցություն պաղեստինցիների։ Տեղեկությունը հայտնում է «Անադոլու»-ն։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, ցույցին հավաքվել էին տարբեր բուհերի հազարավոր ակադեմիկոսներ և աշխատակիցներ։

Բողոքի ակցիան անցկացվել է Ստամբուլի համալսարանի դիմաց, իսկ կազմակերպիչներն էին «Իսլամական երկրների ակադեմիկոսների ասոցիացիան», «Ջիհան ալ-Ումմա» համերաշխության և համագործակցության ասոցիացիան։

Սրան զուգահեռ, ինչպես գրում են լրատվամիջոցները, ամբողջ աշխարհում բողոքի ակցիաներ ու երթեր են անցկացվում։