Թուրքիայում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Թուրքական մեդիայի փոխանցմամբ՝ տարերքի էպիկենտրոնը գրանցվել է երկրի հարավում՝ Շանլըուրֆայի նահանգում, Սիրիայի սահմանի մոտակայքում, 7 կմ խորության վրա։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Դիարբեքիրի և Ադըյամանի նահանգներում։
Այս պահի դրությամբ ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։