Թուրքիային չեն ցանկանում ընդունել Եվրամիություն, քանի որ մենք մահմեդականներ ենք. Վրաստանում Թուրքիայի դեսպան
Թուրքիային չեն ցանկանում ընդունել Եվրամիություն, քանի որ մենք մահմեդականներ ենք. Վրաստանում Թուրքիայի դեսպան

Թուրքիային չեն ցանկանում ընդունել Եվրամիություն, քանի որ մենք մահմեդականներ ենք: Այս հայտարարությունը արել է Վրաստանում Թուրքիայի դեսպան, Ֆաթմա Սերեն Յազգանը,  Թբիլիսիում ընթացող միջազգային խորհրդաժողովին ելույթ ունենալիս: Նրա խոսքով Եվրամիությունում ավելացել է հակաիսլամական տրամադրությունը:

«Արժեքները բացառում են երկակի չափանիշներ: Թուրքիայում զգում ենք, որ մենք կատարում ենք մեր «տնային աշխատանքը», սակայն դրանից հետո ստանում ենք նոր հանձնարարություններ, որովհետև Եվրամիությունը չի ցանկանում մեզ ընդունել: Ինչո՞ւ, որովհետև մենք մահմեդականներ ենք: Մենք չենք պատրաստվում փոխել մեր հավատքը: Մենք երկար ժամանակ մահմեդականներ ենք լինելու: Մենք մնում ենք թուրքեր և թուրքերում նկատի ունեմ՝ թուրքերին, բոսնիացիներին, քրդերին, վրացիներին, արաբներին, աբխազներին, որոնք ապրում են Թուրքիայում: Եվրամիությունը այսօր չի արձագանքում այն ​​խախտումների վրա, որոնք գոյություն ունեն հենց Եվրոպայում: Օրինակ, երկրներից մեկում արգելված են մահմեդական գլխաշորերը, բայց այլ կրոնի ներկայացուցիչներին թույլատրվում է կրել իրենց գլխաշորը: Եվրոպայում աճում է հակաիսլամական տրամադրությունը», – ասել է Վրաստանում Թուրքիայի դեսպանը: