Թուրքիայից Վրաստան ներկրված 25 000 կիլոգրամ հիվանդ կարտոֆիլը կվերադարձվի արտահանող երկիր
«Սարփի» մաքսային անցակետով, Թուրքիայի Հանրապետությունից 25 000 կիլոգրամ կարտոֆիլով բեռնված ավտոտրանսպորտային միջոց է մուտք գործել: Տեղեկությունը տարածում է ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:
Գերատեսչության փոխանցմամբ, հիվանդ կարտոֆիլը կվերադառնա արտահանող երկիր:
«Մաքսային դեպարտամենտի սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության վարչության աշխատակիցների կողմից բուսասանիտարական գործընթացների իրականացման ժամանակ, հետազոտության համար վերցված նմուշում հաստատվել է կարտոֆիլի կարանտինային վնասակար օրգանիզմի, մասնավորապես – կարտոֆիլի քաղցկեղի (Synchytrium endobioticum) գոյությունը:
Վրաստանի կառավարության N463 որոշմամբ, հիվանդ ապրանքը կվերադառնա հետ, արտահանող երկիր»,- նշված է եկամուտների ծառայության տեղեկության մեջ: