Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում ռազմական գործողության ժամանակ չեզոքացրել են 637 ահաբեկիչի

Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում ռազմական գործողության ժամանակ ոչնչացրել են 637 ահաբեկիչի,- այս մասին տեղեկություն է տարածում Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Թուրքիայի պաշտպանության գերատեսչության տեղեկությամբ, խոսքը վերաբերում է քուրդ զինյալներին, որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչներ:

Թուրքիան Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողությունն սկսել էր հոկտեմբերի 9-ին: Անկարայում հայտարարում են, որ գործողության նպատակը Սիրիայի սահմանին «անվտանգության գոտի» ստեղծելն է: