Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ Թուրքիան և Ադրբեջանը աշխատում են միացյալ բանակ ստեղծելու ուղղությամբ
Թուրքիան և Ադրբեջանը աշխատում են միացյալ բանակ ստեղծելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի նախկին պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ այցի ընթացքում Ադրբեջանում։
Հուլուսի Աքարը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աջակցում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությանը։
«Մենք այլևս մեկ ազգ, երկու պետություն չենք, այլ մեկ ազգ, երեք պետություն։ Բացի այն, որ մեկ ազգ ենք, մենք նաև մեկ բանակ ենք։ Ներկայում ընթանում է միացյալ բանակի ստեղծման գործընթաց։ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է համատեղ աշխատեն պաշտպանության ոլորտում։ Դրա նախադրյալն են համատեղ ռազմական վարժանքները», – նշել է Հուլուսի Աքարը։