Թուրքիայի Թուզլա քաղաքի նավաշինարանում պայթյուն է որոտացել
Թուրքիայի Թուզլա քաղաքի նավաշինարանում պայթյուն է որոտացել

Ստամբուլի մունիցիպալիտետի Թուզլա քաղաքի նավաշինարանում պայթյուն է որոտացել։

Ըստ լրատվամիջոցների՝ պայթյունի հետեւանքով զոհվել է նավի վրա աշխատող մեկ բանվոր, եւս մեկը վիրավորվել է, ով բուժում է ստանում հիվանդանոցում։

Լրատվամիջոցների տվյալներով՝ պայթյունը հավանաբար տեղի է ունեցել նավի թափոնների պահեստում շահագործման ժամանակ։

Վթարի վայրում մոբիլիզացված են ոստիկանական, հրշեջ և բժշկական բրիգադներ։

Ոստիկանությունն արդեն սկսել է պայթյունի հետաքննությունը։