Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև
Անկարայում Ստամբուլի քաղաքապետին աջակցող ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել։
Իրավապահները ցուցարարների դեմ օգտագործել են պղպեղի սփրեյ։
Տուժածների կամ ձերբակալվածների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։
Հանրահավաքում ուսանողները բողոքել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ։ Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Իմամօղլուին կոռուպցիայի մեղադրանքով։ Ոստիկանության կողմից իրականացված օպերացիան առնչվում է կոռուպցիոն հանցագործությունների մասշտաբային հետաքննությանը։ Նախկինում խուզարկություն էր կատարվել քաղաքապետի տանը։