Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցով կհանդիպեն օգոստոսի 26-ին

22:09, 11.08.2022

Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցով կհանդիպեն օգոստոսի 26-ին։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքով, հանդիպումը տեղի կունենա համատեղ մեխանիզմի շուրջ եռակողմ հուշագրի շրջանակներում։

Անկարայում դեսպանների 13-րդ համաժողովի վերջին օրը լրագրողների հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարարն ասաց, որ Շվեդիան և Ֆինլանդիան դեռ պետք է կատարեն հուշագրով նախատեսված իրենց պարտավորությունները, և որ նրանք դեռևս պետք է որևէ վճռական քայլ չեն ձեռնարկել ահաբեկիչներին արտահանձնելու Թուրքիայի պահանջի շուրջ։

Չավուշօղլուն նաեւ մեկնաբանել է Եվրամիության հետ հարաբերությունները եւ Թուրքիայի՝ դաշինքին միանալու փորձը։ Ըստ Թուրքիայի արտգործնախարարի, Եվրամիությունը համաշխարհային դերակատար կլիներ, եթե համաձայներ Թուրքիայի անդամակցությանը դաշինքին:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի և Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան այս գործընթացում անում է ամեն ինչ շատ բաց և թափանցիկ։ Մևլութ Չավուշօղլուն Հայաստանին կոչ է արել դադարեցնել «հետաձգման մարտավարությունը» և գործել ազնիվ։

Նմանատիպ