Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտարարում են, որ ռուսական «Ս-400» տեսակի հակաօդային պաշտպանության համակարգի հետ կապված աշխատանքները դեռ շարունակվում են

13:36, 17.07.2026

Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուսական «Ս-400» տեսակի հակաօդային պաշտպանության համակարգերի հետ կապված աշխատանքները դեռ շարունակվում են, – այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ձեռնպահ է մնում այն տեղեկությունների հաստատումից, համաձայն որոնց՝ Անկարան փորձում է վաճառել կամ այլ երկրի փոխանցել «Ս-400» տեսակի հակաօդային պաշտպանության համակարգը, որպեսզի կարողանա վերադառնալ ամերիկյան «Ֆ-35» (F-35) ծրագիր։

««Ս-400» հեռահար գործողության տարածաշրջանային հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի հետ կապված բազմակողմանի աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ արդյունքների մասին հանրությանը տեղեկատվություն կտրամադրվի այն ժամանակ, երբ դրանք հասանելի լինեն», – հայտարարում են Թուրքիայի պաշտպանության նախարարությունում։

Հիշեցնենք, որ 2019 թվականին Թուրքիայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերումից հետո ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ և դուրս թողեց նրան «Ֆ-35» ծրագրից։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը։

Նմանատիպ