Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կործանված թուրքական ինքնաթիռում 20 զինվոր է եղել
Ադրբեջանական մեդիան, հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, հաղորդում է, որ Վրաստանի տարածքում կործանված ռազմական-տրանսպորտային ինքնաթիռի борտում գտնվել է 20 զինվորական։
Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկություններով՝ Սիղնաղիի մունիցիպալիտետում՝ Վրաստանի պետական սահմանից մոտ 5 կմ հեռավորության վրա, կործանվել է թուրքական ռազմական ինքնաթիռ, որը կատարում էր թռիչք Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Ինչպես հայտարարեց «Սակաերոնավիգացիան», Թուրքիայի C130 տիպի օդանավը, Վրաստանի տարածքը հատելուց մի քանի րոպե անց, առանց ազդանշան հաղորդելու անհետացել է ռադարներից, ինչից հետո սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Թուրքիային պատկանող «C-130» տիպի տրանսպորտային ինքնաթիռը կործանվել է Վրաստանի և Ադրբեջանի սահմանին։