Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ Վրաստան-Ադրբեջան սահմանին թուրքական C-130 տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Թուրքիային պատկանող C-130 տիպի ռազմական տրանսպորտային ինքնաթիռը կործանվել է Վրաստան–Ադրբեջան սահմանի մոտակայքում։
Հաղորդվում է, որ ինքնաթիռը դուրս էր եկել Ադրբեջանից և ուղևորվում էր Թուրքիա։
Թուրքական կողմի պաշտոնական հայտարարության համաձայն՝ որոնողափրկարարական գործողություններն արդեն սկսվել են Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ համատեղ համակարգմամբ։
Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է Սիղնաղիի մունիցիպալիտետում՝ Վրաստանի պետական սահմանից մոտ հինգ կիլոմետր հեռու։ Նախնական տվյալներով՝ այն իրականացնում էր թռիչք Ադրբեջան–Թուրքիա ուղղությամբ։