Թուրքիայի պաշտպանության նախարարության լրատվությամբ, ռազմական գործողության արդյունքում ոչնչացվել է 673 ահաբեկիչ

Թուրքիայի պաշտպանության նախարարության լրատվությամբ, Սիրիայում «խաղաղության աղբյուր» գործողության շրջանակներում  նրանց հաջողվել է չեզոքացնել 673 ահաբեկչի:

Անկարան ահաբեկիչներում դիտարկում է քրդերի ժողովրդական պաշտպանների միավորումները, որոնք վերահսկում էին Եփրատ գետի հյուսիս-արևելքը:

Ռազմական գործողությունը Թուրքիան սկսել է հոկտեմբերի 9-ին, որի նպատակն է այդ տարածքը մաքրել քրդերից և ստեղծել անվտանգության  գոտի: Ըստ Թուրքիայի իշխանությունների հենց այդ տարածքում է ծրագրվում բնակեցնել մոտ 4 մլն. սիրիացի փախստականների: