Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ Շվեդիան պետք է կատարի իր պարտավորությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ Շվեդիան պետք է կատարի իր պարտավորությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար

ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Շվեդիան պետք է կատարի իր պարտավորությունները, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

«Մեր երկկողմ հանդիպման ժամանակ մենք դաշնակիցներին ասացինք, որ Շվեդիան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես Ֆինլանդիան, եթե կատարի եռակողմ հուշագրով ստանձնած պարտավորությունները»,- ասել է Գյուլերը։

Թուրքիայի պաշտպանության նախարարը հաստատել է Թուրքիայի աջակցությունը դաշինքի բաց դռների քաղաքականությանը։

Հիշեցնենք, որ Թուրքիան և Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են, որոնք դեռ չեն վավերացրել Շվեդիայի դիմումը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ավելի վաղ հայտարարել էր, որ Շվեդիան կատարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու բոլոր պահանջները, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հուլիսին նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում չի պաշտպանի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։