Թուրքիայի պաշտպանության նախարար. Այժմ կարևոր հնարավորություն է բացվել Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական ​​խաղաղության հաստատման համար

13:45, 14.12.2023

Այժմ կարևոր հնարավորություն է բացվել Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական ​​խաղաղության հաստատման համար, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ երկրի խորհրդարանում իր ելույթում։

Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ Թուրքիան կշարունակի լինել Ադրբեջանի կողքին՝ «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքով։

«Սա գիտակցելով պետք է գործի նաեւ Հայաստանը։ Մեր անկեղծ ցանկությունն է, որ նրանք համագործակցություն ցուցաբերեն իրենց հարեւանների, այլ ոչ թե ուրիշների հետ»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Նմանատիպ