Թուրքիայի պաշտպանության նախարար. Այժմ կարևոր հնարավորություն է բացվել Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության հաստատման համար
Այժմ կարևոր հնարավորություն է բացվել Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության հաստատման համար, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ երկրի խորհրդարանում իր ելույթում։
Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ Թուրքիան կշարունակի լինել Ադրբեջանի կողքին՝ «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքով։
«Սա գիտակցելով պետք է գործի նաեւ Հայաստանը։ Մեր անկեղծ ցանկությունն է, որ նրանք համագործակցություն ցուցաբերեն իրենց հարեւանների, այլ ոչ թե ուրիշների հետ»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։