Թուրքիայի ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո ավելի քան 35 հազար սիրիացի վերադարձել է հայրենիք

16:06, 31.12.2024

Թուրքիայի ՆԳՆ տվյալներով՝ Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո ավելի քան 35 հազար սիրիացի վերադարձել է հայրենիք, ինչը նշանակում է, որ ամեն օր Սիրիա է վերադառնում 1672 մարդ։

«Դեկտեմբերի 8-ից հետո նրանք սկսեցին վերադարձնել խաղաղությունը, անվտանգությունը, արժանապատվությունն ու կարգը»,- ասել է ՆԳ նախարար Ալի Երլիկայան։

Թուրքիայից սիրիացիների մեծ մասը հիմնականում վերադառնում է Հալեպ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այս փուլում Թուրքիայում կա 3 միլիոն սիրիացի, որոնցից 805 հազարը երեխաներ են, որոնք ծնվել են Թուրքիայի տարածքում։

Նմանատիպ