Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցույցերի ընթացքում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 1133 մարդ

16:16, 24.03.2025
A protester shouts slogans during a protest against the arrest of Istanbul's Mayor Ekrem Imamoglu, in Istanbul, Turkey, Saturday, March 22, 2025. (AP Photo/Francisco Seco)

A protester shouts slogans during a protest against the arrest of Istanbul's Mayor Ekrem Imamoglu, in Istanbul, Turkey, Saturday, March 22, 2025. (AP Photo/Francisco Seco)

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայայի խոսքով՝ նախորդ շաբաթ սկսված բողոքի ակցիաների ընթացքում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 1133 մարդ։

Սոցցանցերում հրապարակված հայտարարության մեջ Երլիկայան ցուցարարներին մեղադրում է «հասարակական կարգը խաթարելու, փողոցային բողոքի ցույցերը խրախուսելու և ոստիկանների վրա հարձակվելու փորձի մեջ»:

«Նման գործողությունները նպատակ ունեն խախտել մեր ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությունը: Ոչ ոք չպետք է փորձի մեր երիտասարդությանը և մեր ժողովրդին որպես վահան օգտագործել սեփական քաղաքական հավակնությունների համար»,- նշել է Թուրքիայի ՆԳ նախարարը։

Բացի այդ, առնվազն տասը լրագրողներ ձերբակալվել են Ստամբուլում և Իզմիրում թուրքական ոստիկանության իրականացրած ռեյդերի ժամանակ։ Այս տեղեկությունը տարածում են լրատվական գործակալությունները և հասարակական կազմակերպությունները։ Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածների թվում է գործակալության լուսանկարիչներից մեկը, ով ձերբակալվել է իր տանը։

Նմանատիպ