Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ ևս 43 մարդ է ձերբակալվել անցած գիշեր ողջ երկրում բողոքի ցույցերի ընթացքում

10:49, 25.03.2025

Թուրքիայում արդեն վեցերորդ օրն է, ինչ բողոքի ցույցեր են ընթանում։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել Ստամբուլի, Անկարայի և Թուրքիայի այլ քաղաքների փողոցներ՝ աջակցելու Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։

Ըստ լրատվամիջոցների՝ իրավապահները ցուցարարների դեմ կիրառել են պղպեղի գազ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, իսկ ցուցարարները հրավառություն են նետել նրանց ուղղությամբ։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ մեկ գիշերվա ընթացքում ձերբակալվել է ևս 43 մարդ։ Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 1176 մարդ։

Հիշեցնենք, որ Թուրքիայում բողոքի ցույցերը սկսվել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։ Իմամօղլուն դատարանի կողմից արդեն դատապարտվել է ազատազրկման։ Նա մեղադրվում է կոռուպցիայի և ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ։

Նմանատիպ