Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ Բաշար Ասադի հեռանալուց հետո Թուրքիայից Սիրիա է վերադարձել ավելի քան 25 հազար սիրիացի փախստական
Բաշար Ասադի հեռանալուց հետո Թուրքիայից Սիրիա է վերադարձել ավելի քան 25 հազար սիրիացի փախստական, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
2011 թվականին Սիրիայում պատերազմի սկսվելուց հետո մինչև չորս միլիոն սիրիացիներ տեղափոխվել են Թուրքիա։ Ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիան սերտ կապի մեջ է սիրիական նոր վարչակազմի հետ եւ ներկայումս կենտրոնացած է սիրիացի փախստականների կամավոր վերադարձի վրա։
Թուրքիայի ներքին գործերի նախարարը նշել է, որ Դամասկոսում և Հալեպում Թուրքիայի դեսպանատանն ու հյուպատոսարանում կստեղծվի միգրացիոն գրասենյակ, որը կհետևի Թուրքիայից վերադարձող սիրիացիների թվին։
Դեկտեմբերի 8-ին՝ Բաշար Ասադի ռեժիմի տապալումից մոտ մեկ շաբաթ անց, Դամասկոսում Թուրքիայի դեսպանատունը վերսկսեց իր աշխատանքը։