Թուրքիայի ներքին գործերի նախարար. Արևմուտքը ցանկանում է խլել Թուրքիայի ազատությունն ու անկախությունը
Թուրքիայի ներքին գործերի նախարար. Արևմուտքը ցանկանում է խլել Թուրքիայի ազատությունն ու անկախությունը

Արևմուտքը ցանկանում է խլել Թուրքիայի ազատությունն ու անկախությունը,- այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

Թուրքիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ երկիրը վճարել է հուլիսի 15-ի հեղաշրջման համար, բայց դա բավարար չի եղել, հետո Արևմուտքը արժութային գրոհ է ձեռնարկել, դոլարի օգտագործմամբ հարձակումներ են եղել և փորձել են ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը։

Սուլեյման Սոյլուի խոսքով՝ Ամերիկան ​​ցանկանում է Սիրիայում ահաբեկչական պետություն ստեղծել:

«Մենք ոչ մի ահաբեկչական բույն չենք թողնի Սիրիայի և Իրաքի հյուսիսում, մենք մտնելու ենք նրանց բները։ Այլևս թույլ չենք տա նրանց, ովքեր ամերիկյան հնարքներով վերջին քառասուն տարիների ընթացքում մեր երկիրը վերածել են արյան բաղնիքի։ Թուրքիան հին Թուրքիան չէ, հետևյալ նկարը հստակ ցույց է տալիս, որ Թուրքիան հին Թուրքիան չէ։ Մենք խաղաղություն ենք տալու մեզ շրջապատող աշխարհագրությանը»,- ասել է Սուլեյման Սոյլուն։