Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ. Ուկրաինայից ցորենով բեռնված առաջին նավը հավանաբար դուրս կագա օգոստոսի 1-ին

18:33, 31.07.2022

«Ուկրաինայից ցորենով բեռնված առաջին նավը հավանաբար դուրս կագա օգոստոսի 1-ին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը։

Նրա խոսքով, Թուրքիան մշտապես կապի մեջ է ուկրաինական և ռուսական կողմերի հետ։ Կալինի խոսքով՝ ուկրաինական ցորենով բեռնված նավերը պատրաստ են մեկնել Օդեսայի նավահանգստից։

Հիշեցնենք, որ ուկրաինական նավահանգիստներից ցորենի արտահանման վերսկսումը հնարավոր դարձավ հուլիսի 22-ին Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ Կիևի և Մոսկվայի միջև այս հարցի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։ Թուրքական կողմը ենթադրում է, որ ուկրաինական ցորենով բեռնված առաջին նավը Թուրքիա կժամանի օգոստոսի 3-ին։

Նմանատիպ