Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչություն. Մեր նախագահը շնորհակալություն հայտնեց նախագահ Կավելաշվիլիին Վրաստանի հետ համակարգված համագործակցության համար ընթացիկ աշխատանքներում

22:14, 12.11.2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վրաստանի նախագահ Միխեիլ Քավելաշվիլիի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի նախագահի հաղորդակցությունների վարչությունը։

«Կողմերը քննարկել են Վրաստանում մեր ռազմական-բեռնատար ինքնաթիռի կործանումից հետո սկսված հետաքննությունն ու վերջին զարգացումները։ Մեր նախագահը շնորհակալություն է հայտնել Քավելաշվիլիին Վրաստանի հետ ընթացիկ աշխատանքներում ցուցաբերվող համադրված համագործակցության համար։ Վրաստանի նախագահը մեր նախագահին իր ցավակցությունն է հայտնել զոհված զինծառայողների կապակցությամբ», — ասված է հայտարարությունում։

Նմանատիպ