Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է պատերազմը կայուն խաղաղությամբ ավարտելու ջանքերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է պատերազմը կայուն խաղաղությամբ ավարտելու ջանքերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

Թուրքիայի նախագահի վարչակազմի տեղեկությամբ՝ զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են Թուրքիայի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունները, Ուկրաինա–Ռուսաստան խաղաղ գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Թուրքական կողմի փոխանցմամբ՝ նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևել է Ալյասկայում և Վաշինգտոնում կայացած բանակցություններին և ընդգծել, որ Թուրքիան շարունակում է իր ջանքերը, որպեսզի պատերազմը ավարտվի կայուն խաղաղությամբ, իսկ խաղաղության հաստատումից հետո պատրաստ է շարունակել իր մասնակցությունը Ուկրաինայի անվտանգության ապահովմանը։

Էրդողանն ընդգծել է, որ Ուկրաինա–Ռուսաստան պատերազմի պարագայում հնարավոր է արդար խաղաղություն և հավելել, որ կողմերի միջև բանակցությունները պետք է շարունակվեն ինտենսիվ ձևով։ Թուրքական կողմի տվյալներով՝ Ռեջեփ Թայիպ Էրդողանը նաև հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ անել ամեն բան բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպման համար, որոնք կարող են ճանապարհ բացել խաղաղության հաստատման ուղղությամբ։

Նախագահ Էրդողանը նաև շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ։