Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոցի հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի

21:27, 22.01.2025

Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի, վիրավորվել է 51 մարդ։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հետաքննության շրջանակներում ձերբակալվել են Բոլուսի փոխքաղաքապետ Սեդաթ Գյուլները եւ հրշեջ վարչության պետի տեղակալ Քենան Քոշքունը, ինչպես նաեւ ընկերության գլխավոր տնօրենն ու հյուրանոցի մենեջերը։

Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչիի խոսքով՝ հետաքննության շրջանակներում ընդհանուր առմամբ 11 մարդ է բերման ենթարկվել։ Որոնողական, փրկարարական և մարման աշխատանքներն ավարտվել են հրդեհի սկսվելուց 36 ժամ անց:

Նմանատիպ