Թուրքիայի կենտրոնական բանկում հայտարարում են, որ Լիրայի կուրսի կայունացման համար դիմելու են ցանկացած միջոցի

Թուրքիայի կենտրոնական բանկում հայտարարում են, որ Լիրայի կուրսի կայունացման համար դիմելու են ցանկացած միջոցի:

Ինչպես հայտարարել են երկրի կենտրոնական բանկում, միջոցները ուղղված են լինելու ֆինանսական կայունացման աջակցությանը և շուկաների արդյունավետ գործունեության ապահովմանը:

Այս հայտարարությունից հետո Թուրքական լիրայի անկումը դադարեցվել է:

Անցած շաբաթվա վերջին, թուրքական լիրան դոլարի հանդեպ 2001 թվականից հետո արժեզրկվել էր առավելագույնս:

Թուրքական դրամի արժեզրկումը սկսվել էր այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ թրամփը թուրքական մետաղների համար բարձրացրել էր սակագները: