Թուրքիայի կառավարությունը պաշտպանական ուժերին դրամաշնորի տեսքով փոխանցել է տեխնիկական սարքավորումներ
Թուրքիայի Հանրապետության կառավարությունը, Վրաստանի պաշտպանության ուժերին փոխանցել է լազերային հեռաչափիչներ և ինժեներական սարքավորումներ: Ինժիներական սարքավորումների և տեխնիկական միջոցների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարության «Արմիհոլում»:
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, արարողության շրջանակներում ընդունիչ ակտը ստորագրել են Վրաստանի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի, ռազմավարական ծրագրավորման վարչության պետ, գնդապետ Յոսեբ Նիկոլեիշվիլին և Թուրքիայի ռազմական կցորդ, գնդապետ Բուրակ Ալթիները:
«Տեխնիկական միջոցները կբաշխվեն Վրաստանի պաշտպանության ուժերի մարտական ինժիներական ստորաբաժանումներով և կնպաստեն իրենց առաջադրված խնդիրների արդյունավետ կատարմանը:
Վրաստանը և Թուրքիան երկար տարիներ սերտ և հաջող համագործակցում են պաշտպանության ոլորտում», – հայտնում են Վրաստանի պաշտպանության նախարարությունից: