Թուրքիայի Իզմիր նահանգում հրդեհը տարածվել է բնակելի տարածք, մահացել է մեկ մարդ, վնասվել է շուրջ 200 տուն

18:27, 03.07.2025

Թուրքիայի Իզմիր նահանգում բռնկված ուժեղ հրդեհի դեմ պայքարում են, որը տարածվել է բնակելի տարածք։

«Reuters»-ի տվյալներով, հրդեհի հետևանքով մահացել է մեկ մարդ։

Թուրքիայի իշխանությունները փակել են մի քանի ճանապարհ դեպի Էգեյան ծովի Չեշմե հանգստավայր։

Թուրքիայի արևմտյան հատվածում բռնկված հրդեհները վնասել են մոտ 200 տուն։

Երկրի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտնել է, որ տուժածներին արդեն առաջարկվել է այլընտրանքային կացարան։

Հրդեհների պատճառով շաբաթվա սկզբին Թուրքիայում տարհանվել է շուրջ 50 հազար մարդ։

Նմանատիպ