Թուրքիայի Իզմիր նահանգում արդեն ութերորդ օրն է՝ մղվում է պայքար հուժկու հրդեհի դեմ, երկու մարդ զոհվել է
Թուրքիայի Իզմիր նահանգում արդեն ութերորդ օրն է, ինչ պայքարում են հուժկու հրդեհի դեմ․ զոհվել է երկու մարդ, գրում է «Ռոյթերսը»։
Անտառային հրդեհների նոր օջախներ են ի հայտ եկել նաև Անթալիայի հանգստավայրային շրջանում և Ստամբուլի մերձակայքում՝ անտառապատ տարածքներում։ Հրշեջներին հաջողվել է մի քանի հրդեհ տեղայնացնել։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայը հայտարարել է, որ հրդեհները Թուրքիայի արևմուտքում վնասել են մոտ 200 տուն։
Հրդեհների պատճառով շաբաթվա սկզբին Թուրքիայում շուրջ 50,000 մարդ է տարհանվել։ Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի վեց քաղաքում բռնկված տասնյակ հրդեհների պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հետ կապ ունեցող մի խումբ։