Թուրքիայի իշխանությունը նախատեսում է երկրում պարետային ժամը երակարաձգել ևս 4 օր: Երկրի 31 նահանգներում պարետային ժամը կշարունակվի ապրիլի 23-ից մինչև ապրիլի 26-ը:
Հիշեցնենք, մինչ օրս Թուրքիայում պարետային ժամ էր սահմանված յուրաքանչյուր շաբաթ-կիրակի օրերին:
Երկրի վերջին տվյալներով վարակված է 86 306 մարդ, զոհվել է 2017-ը: Թուրքիայում վարակից ապաքինվել է 11976 մարդ: