Թուրքիայի իշխանությունը պարետային ժամը երակարաձգելու է ևս 4 օր

21:16, 20.04.2020

Թուրքիայի իշխանությունը նախատեսում է երկրում պարետային ժամը երակարաձգել ևս 4 օր: Երկրի 31 նահանգներում պարետային ժամը կշարունակվի ապրիլի 23-ից մինչև ապրիլի 26-ը:

Հիշեցնենք, մինչ օրս Թուրքիայում պարետային ժամ էր սահմանված յուրաքանչյուր շաբաթ-կիրակի օրերին:

Երկրի վերջին տվյալներով վարակված է 86 306 մարդ, զոհվել է 2017-ը: Թուրքիայում վարակից ապաքինվել է 11976 մարդ:

Նմանատիպ