Թուրքիայի և Եգիպտոսի ներկայացուցիչները Անկարայում կքննարկեն պատերազմից հետո Ղազայի վերականգնման հարցը
Թուրքիայի և Եգիպտոսի ներկայացուցիչները Անկարայում կքննարկեն պատերազմից հետո Ղազայի վերականգնման հարցը

Անկարայում վաղը Թուրքիան և Եգիպտոսը կքննարկեն պատերազմից հետո Գազայի հատվածի վերականգնման հարցը։

Թուրքիայի արտգործնախարարությունից ստացված աղբյուրի համաձայն՝ նախարար Հաքան Ֆիդանը և նրա եգիպտացի գործընկերը՝ Բադր Աբդելաթին, քննարկելու են ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնագրի հաջորդ փուլերը։

Թուրքական կողմը գտնում է, որ աշխարհի ազդեցիկ երկրները պետք է օգնեն Գազայի հատվածի վերականգնմանը, և Թուրքիան նախատեսում է իր ներդրումն ունենալ այդ գործընթացում։

Նախարարները ներկա կլինեն նաև Թուրքիա–Եգիպտոս պլանավորման խմբի առաջին նիստին, որը նախատեսված է երկու երկրի միջև անցյալ տարի ստորագրված համաձայնագրի շրջանակում՝ ռազմավարական հարաբերությունների խորացման նպատակով։ Համաձայն այդ համաձայնագրի՝ հաջորդ տարի Կահիրեում նախատեսվում են բարձր մակարդակով բանակցություններ։

Նշենք, որ Թուրքիան, Եգիպտոսը և Կատարն իրականացրել են միջնորդի դեր Իսրայելի և «Համաս»-ի միջև ընթացող բանակցային գործընթացում։