Թուրքիայի և Իրանի նախագահները ժամանել են Ադրբեջան
Թուրքիայի և Իրանի նախագահները ժամանել են Ադրբեջան։
Երկրի ղեկավարները հավաքվել են մասնակցելու «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլաևը, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը Աղդամի, Ֆիզուլիի և Խոջավենդի շրջաններում Էմին Հուսեյնովը և այլ պաշտոնատար անձինք։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի մշակույթի նախարար Ադիլ Քարիմլին, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը և այլ պաշտոնյաներ։
Ադրբեջանում է նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, ում հետ Ադրբեջանի նախագահը հանդիպում է անցկացրել Խանքենդի քաղաքում։
Շարիֆը ընդգծել է, որ Ադրբեջանի և Պակիստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում՝ այդ թվում քաղաքական, տնտեսական, առևտրային, ներդրումային, էներգետիկ և այլ ոլորտներում։