Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ​​կուսակցությունը կրկին նախագահ է ընտրել Օզգյուլ Օզելին

12:52, 07.04.2025

Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ​​կուսակցությունը կրկին նախագահ է ընտրել Օզգյուլ Օզելին։

Օզգուլ Օզելիի խոսքով՝ յոթ միլիոն մարդ է ստորագրել արտահերթ ընտրություններ անցկացնելու իրենց նախաձեռնած խնդրագիրը։

Միաժամանակ Օզելը խոստացել է լայնածավալ ցույցեր անցկացնել՝ ի նշան բողոքի իր կուսակից, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ։ Էքրեմ Իմամօղլուն Հանրապետական ​​կուսակցության կողմից առաջադրվել է որպես 2028 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակից։

Իմամօղլուից բացի, իրավապահները ձերբակալել են նաեւ 7 քաղաքների քաղաքապետերի, որոնք Հանրապետական ​​կուսակցության անդամ են։ Ամբողջ երկրում շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում, ընդհանուր առմամբ, կալանավորված է մոտ 2000 մարդ, այդ թվում՝ 300-ը սպասում են դատավարությանը։

Նմանատիպ