Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ոստիկանությունը հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար կիրառել է ջրցան
Թուրքիայի հարավ-արևելյան մասում, Դիարբեքիրում ոստիկանությունը հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար կիրառել է ջրցան:
Ցուցարարները բողոքում էին քաղաքի քուրդ քաղաքապետին պաշտոնից ազատելու դեմ: Բողոքի ցույցի մասնակիցները հավաքվել էին Դիարբեքիրի քաղաքապետարանի մոտ:
Օգոստոսի 19-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայի իշխանությունը փոխել է երեք քաղաքների քուրդ քաղաքապետներին և «Քրդստանի բանվորական կուսակցության» հետ կապի մեղադրանքով ձերբակալել ավելի քան 400 մարդու:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարությամբ, քրդերով բնակեցված հարավ-արևելյան շրջանի քաղաքների քաղաքապետները մեղադրվում են տարբեր հանցանք գործելու մեջ, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցություն և ահաբեկչական խմբավորման քարոզչություն: