Թուրքիայի դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ՝ Իսմայիլ Հանիեի համար սգո դրոշը իջեցնելու համար
Իսրայելում Թուրքիայի դեսպանը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն այն բանից հետո, երբ դիվանագիտական առաքելությունն իջեցրել է դեսպանատան շենքի վրա դրոշը՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի մահվան սգի։
Ինչպես ասել է Իսրայելի արտգործնախարարը, Իսրայել պետությունը չի հանդուրժի Իսմայիլ Հանիյեի նման մարդասպանի համար սուգ հայտարարելը:
Համասի քաղաքական առաջնորդը սպանվել է Թեհրանում, երբ եկել էր Իրանի նախագահի երդմնակալությանը։
Իսրայելը չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը, թեև Թեհրանը պնդում է, որ սպանության հետևում կանգնած է Իսրայելը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 2-ը հայտարարել է համազգային սգո օր։