Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանին կոչ է անում զերծ մնալ նոր սադրանքներից

15:05, 08.08.2022

Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանին կոչ է անում զերծ մնալ նոր սադրանքներից. Այս մասին Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Անկարայում դեսպանների հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցում է «Ադրբեջանի հողերի ազատագրմանը»։

«Երբ փլուզվում էր Ղարաբաղի խաղաղությունը խոչընդոտող օկուպացիոն պատնեշը Թուրքիան կանգնեց ճշմարտության և արդարության կողքին։ Մենք կասկածի տակ դրեցինք «սառեցված հակամարտություն» տերմինը։ Մենք բոլորին հիշեցրել ենք, որ սառույցի հալվել նշանակում է ցանկացած պահի հակամարտության վերսկսում։ Երբ հակամարտությունը սկսվեց, մենք աջակցեցինք Ադրբեջանին իրենց հողատարածքները պահպանելու հարցում»,- ասել է Չավուշօղլուն։

Թուրք դիվանագետը նաև ասել է, որ Անկարան աջակցում է տարածաշրջանային խաղաղությանը։

«Մենք խոսում ենք տարածաշրջանային խաղաղության, այլ ոչ թե օկուպացված հողերի, ներքին տեղահանվածների և կոնֆլիկտի մասին, որը կարող է բռնկվել ցանկացած պահի։ Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Հայաստանին չզբաղվել նոր սադրանքներով»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Նմանատիպ