Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Հաքան Ֆիդանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է սեւծովյան հացահատիկի նախաձեռնությունը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Հաքան Ֆիդանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է սեւծովյան հացահատիկի նախաձեռնությունը

Հեռախոսազրույց է կայացել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի միջև։ Գործընկերները միմյանց հետ քննարկել են Սեւծովյան հացահատիկի նախաձեռնությունը։ Այդ մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ հիմնվելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության վրա։

Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին ասել է, որ Կիևին զենքի մատակարարման շարունակությունը աղետալի է։

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի, Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումների, այդ թվում՝ Ստամբուլից Կիև «Ազովի» հրամանատարների վերադարձի շուրջ։

Ըստ լրատվամիջոցի՝ հեռախոսազրույցն իրականացվել է թուրքական կողմի նախաձեռնությամբ