Թուրքիան Վրաստան է ուղարկել «Աքինջի» անօդաչու թռչող սարք՝ ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանման վայրում որոնողական-փրկարարական գործողություններին մասնակցելու համար

21:18, 11.11.2025

Թուրքիան Վրաստանում՝ ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանման վայրում իրականացվող որոնողափրկարարական գործողություններին մասնակցելու նպատակով ուղարկել է «Akinci» անօդաչու թռչող սարք։

Թուրքական APA գործակալության տվյալներով՝ անօդաչու սարքը առաջիկա ժամերին կմիանա որոնողական աշխատանքներին։

Հիշեցնենք, որ «Akinci» անօդաչուն օգտագործվել էր նաև 2024 թվականին Իրանի նախագահի ինքնաթիռի կործանման ժամանակ։

Սիգնաղիի մունիցիպալիտետում, Վրաստանի պետական սահմանից մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա, թուրքական ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռը թռիչք էր կատարում Ադրբեջանի–Թուրքիայի ուղղությամբ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասով, որը նախատեսում է պատասխանատվություն օդային տրանսպորտի երթևեկության կամ շահագործման կանոնների խախտման համար, ինչի հետևանքով տեղի է ունեցել մարդու մահ։

Նմանատիպ