Թուրքիան ուկրաինական բանակին նվիրաբերում է այն «Բայրաքթարը», որի գնման համար գումար էին հավաքում Լիտվայում

17:17, 02.06.2022

Թուրքիան ուկրաինական բանակին նվիրաբերում է այն «Բայրաքթարը», որի գնման համար գումար էին հավաքում Լիտվայում։

Այս մասին տեղեկությունը «Twitter»-ում տարածել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը։

«Անհնար է պատկերացնել, բայց Թուրքիան հենց նոր է համաձայնել Բայրաքթարը, որի համար Լիտվան գումար էր հավաքում, անվճար հանձնել Ուկրաինային։ Սա հրաշք է։ Մեր հավաքած գումարով Բայրաքթարի համար կգնենք անհրաժեշտ զինամթերք և այլ տեխնիկա։ Այս գումարը նույնպես կծախսվի Ուկրաինային աջակցելու համար։ Շնորհակալություն Թուրքիային»,- գրել է Անուսաուսկասը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ուկրաինական լրատվամիջոցները, լիտվացիները 3,5 օրվա ընթացքում հինգ միլիոն եվրո են հավաքել «Բայրաքթարը» գնելու համար։

Նմանատիպ