Թուրքիան Հյուսիսային Իրաքում ցամաքային լայնածավալ գործողություն կանցկացնի «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դեմ
Թուրքիան Հյուսիսային Իրաքում ցամաքային լայնածավալ գործողություն կանցկացնի «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դեմ

Թուրքիան Հյուսիսային Իրաքում ցամաքային լայնածավալ գործողություն կանցկացնի «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դեմ։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռազմական գործողության մեկնարկից առաջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրաքի կենտրոնական կառավարության եւ Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանի ղեկավարների հետ։

Թուրքական բանակը շարունակում է ամրապնդել տարածաշրջանում ժամանակավոր և մշտական ​​հենակետերը։ Ռազմական ավիացիայի աջակցությամբ իրականացվող ցամաքային գործողության նպատակն է ոչնչացնել քուրդ մարտիկների դիրքերը։ Գործողությունը կիրականացվի սահմանի ողջ պարագծով եւ Իրաքի Գարա շրջանում, որը հայտնի է իր քարանձավներով։ Թուրքական բանակը ծրագրում է մշտական ​​վերահսկողության տակ վերցնել Գարա շրջանը։

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ 378 կիլոմետր երկարությամբ և 40 կիլոմետր խորությամբ անվտանգության գիծ կապահովվի Իրաքի սահմանին, ինչպես դա եղավ Սիրիայում։ Ակնկալվում է, որ Իրաքի կենտրոնական կառավարությունը և Էրբիլը հետախուզական աջակցություն կցուցաբերեն և քայլեր կձեռնարկեն Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ Սուլեյմանիայում և Սինջարում:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին և հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Կալինը գտնվում են ԱՄՆ-ում։ Հիմնական հարցերը, որոնց մասին խոսել են Ֆիդանն ու Կալինը, Իրաքում իրականացվելիք օպերացիան է։