Թուրքիան և Ռուսաստանը հնարավոր է պայմանագիր կնքեն «C-500» զենիթահրթիռային համալիրի համատեղ արտադրության մասին
Թուրքիան և Ռուսաստանը հնարավոր է պայմանագիր կնքեն «C-500» զենիթահրթիռային համալիրի համատեղ արտադրության մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությամբ, եթե կան երկրներ, որոնք Անկարային դեմ զրուցում են սպառնալիքի դիրքորոշումից, ուրեմն Թուրքիան պետք է հզորացնի ինքնապաշտպանությունը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանից «C-400» օդային պաշտպանության համակարգի գնումը որակել է Թուրքիայի ժամանակակից պատմությունում ամենակարևոր պայմանագիր և նշել, որ զենիթային համակարգը Անկարան ռազմական գործողության համար չի պատրաստում և փորձում է ապահովել միայն ազգային անվտանգությունը: