Թուրքիան և Նիդերլանդները վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները

Թուրքիան և Նիդերլանդները վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները, որը նշանակում է, որ Թուրքիայի դեսպանը վերադառնում է Հաագա և շարունակում գործունեությունը, իսկ Հոլանդիայի դեսպանը՝ Անկարայում:

Տեղեկությունն այս մասին տարածում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը:

Նիդերլանդների և Թուրքիայի միջև հարաբերությունը լարվել է այն բանից հետո, երբ Հոլանդիան թուրք նախարարներին չի տվել Ռեջե Թայիփ Էրդողանին աջակցող ցույցի անցկացում: Այս միջադեպից հետո երկու երկրների դեսպանները կանչել էին իրենց դեսպաններին: