Թուրքիան երկու ինքնաթիռ և ուղղաթիռ է ուղարկում Հունաստան՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար
Թուրքիան երկու ինքնաթիռ և ուղղաթիռ է ուղարկում Հունաստան՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար

 

Թուրքիան Հունաստան է ուղարկել երկու հրշեջ ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ։ Այս մասին հայտնում է «Անադոլու»-ն։

 

Նշվում է, որ Թուրքիան նախօրեին օգնություն է առաջարկել Հունաստանին։

 

Հունաստանում պայքարում են Աթենքի արվարձաններում բռնկված հրդեհի դեմ։ Երաշտը, ուժեղ քամին և տեղանքը բարդացնում են բնական աղետների դեմ պայքարը։

 

Աթենքի օդանավակայանում արդեն վայրէջք են կատարել երկու հրշեջ ինքնաթիռ և Թուրքիայի կողմից ուղարկված ուղղաթիռ։