Թուրքիան ցանկություն է հայտնում միանալ ԲՐԻՔՍ միջազգային կազմակերպությանը

13:06, 07.06.2024

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Չինաստան կատարած այցի ժամանակ ասել է, որ Թուրքիան շարունակում է տարբեր հարթակներում, այդ թվում՝ ԲՐԻՔՍ-ում տարբեր գործընկերների հետ համագործակցության նոր հնարավորություններ փնտրել։

Հարցին, թե Թուրքիան կցանկանա՞ միանալ կազմակերպությանը, Ֆիդանը պատասխանել է.«Իհարկե ցանկանում ենք, ինու ոչ»:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաեւ հայտարարել է, որ մասնակցելու է «BRICS»-ի հանդիպմանը, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Ռուսաստանում։

Ռուսաստանը ողջունում է միջազգային կազմակերպության հետ մերձենալու Թուրքիայի ցանկությունը։ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ այս հարցը կլինի կազմակերպության հաջորդ գագաթնաժողովի օրակարգում։

Նմանատիպ