Թուրքիա-Վրաստան հավաքականների հանդիպման ժամանակ որոշ ավտոբուսներ Թբիլիսիում պիկ ժամերին կարճ ընդմիջումներով կշարժվեն
Թուրքիա-Վրաստան հավաքականների հանդիպման ժամանակ որոշ ավտոբուսներ Թբիլիսիում պիկ ժամերին կարճ ընդմիջումներով կշարժվեն

 

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Թուրքիայի և Վրաստանի ազգային հավաքականների միջև այսօր նախատեսված հանդիպման ժամանակ մի քանի քաղաքային ավտոբուսներ կաշխատեն մի քանի րոպե ընդմիջումով , որպեսզի երկրպագուները սահուն տեղաշարժվեն։

Մասնավորապես, այն քաղաքացիները, ովքեր ժամը 20:00-ից մինչև 23:00-ը ներկա կլինեն հանդիպման հեռարձակմանը Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում, պիկ ժամերին կսպասարկվեն նշված համարով ավտոբուսներով։ Միջոցառմանը ներկա մարդիկ կօգտվեն հետևյալ երթուղիներից՝ N173, N301, N307, N311, N345, N351, N354, N358, N359, N385 և N388:

Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում ազգային հավաքականի երկրպագուները Եվրոպայի առաջնությունում վրացի ֆուտբոլիստների հանդիպումների ուղիղ հեռարձակմանը կարող են հետևել, որի համար տարածքում վեց մեծ էկրան է տեղադրվել։

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Թբիլիսիի ժամանակով ժամը 20:00-ին Դորտմունդ քաղաքում ուժերը կչափի Թուրքիայի ընտրանու հետ: